Երկուշաբթի , 20 Ապրիլի 2026

Իրանի պատասխանը չուշացավ․ հարձակումներ ամերիկյան ռազմանավարերի վրա

Իրանի պատասխանը չուշացավ․ հարձակումներ ամերիկյան ռազմանավարերի վրա

Mon, 20 Apr 2026 13:00:21 +0400


Իրանի զինված ուժերը հայտարարել են ամերիկյան ռազմանավերի դեմ անօդաչու թռչող սարքերով հարվածների մասին՝ ի պատասխան Իսլամական Հանրապետությանը պատկանող նավի գրավման։ Այս մասին հայտնել է Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի զինված ուժերի «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական շտաբի խոսնակին։

Հաղորդագրության համաձայն՝ ամերիկյան զինվորականների կողմից գրավված նավը Չինաստանից ուղևորվում էր դեպի Օմանի ծոց։ Ամերիկյան զինվորականները կրակ են բացել նավի վրա՝ «խախտելով հրադադարը» և անջատելով դրա նավիգացիոն համակարգը։

Ի պատասխան՝ Իրանը անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվել է ամերիկյան նավերի վրա։ Խոսնակը հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը կշարունակեն արձագանքել ամերիկյան կողմից «ծովահենությանը» և հարձակումներին։

Գործակալությունը չի տրամադրել հարվածների մասշտաբների կամ հնարավոր վնասի մասին լրացուցիչ մանրամասներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանի հետ գործարքի շանսերը մեծ են

Իրանի հետ գործարքի շանսերը մեծ են Mon, 20 Apr 2026 20:00:22 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով