Իրանը և ՌԴ-ն քննարկում են Ադրբեջանով անցնող գազատարի ֆինանսավորումը
Mon, 20 Apr 2026 14:30:58 +0400

Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ Ռուսաստանից դեպի Իրան Ադրբեջանի տարածքով անցնող գազատարի նախագծի համար քննարկվում է «հիբրիդային ֆինանսավորման մոդել»։
Նրա խոսքերը մեջբերել է Վեդոմոստի-իՆ
Դեսպանի խոսքով՝ սխեմային կարող են մասնակցել ռուսական խոշոր էներգետիկ ընկերությունները, իսկ վճարումները կկատարվեն ազգային արժույթներով։
Աղբյուրը չի բացահայտել նախագծի արժեքը, սակայն հստակեցրել է, որ Թեհրանը չի ակնկալում միայնակ վճարել շինարարության համար։
Ջալալին ադրբեջանական երթուղին անվանել է երկու երկրների միջև գազային համագործակցության զարգացման ամենաիրատեսական և պատրաստի տարբերակ։ Նա ընդգծել է, որ այլընտրանքային երթուղիները տեխնիկապես հնարավոր են, բայց ստեղծված իրավիճակում Ադրբեջանի տարածքով անցնող երթուղին համարում է ամենագործնականը և հուսալին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր