Երկուշաբթի , 27 Ապրիլի 2026

Մեր ժողովուրդը հո ֆոկուսնիկ չի, ամսական 30 հազար դրամով ապրի

Մեր ժողովուրդը հո ֆոկուսնիկ չի, ամսական 30 հազար դրամով ապրի

Mon, 20 Apr 2026 14:48:04 +0400


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում խոսել է Հայաստանի արտաքին տնտեսական կապերի, աշխատաշուկայի և զարգացման հնարավորությունների մասին՝ առանձնահատուկ անդրադարձ կատարելով Ռուսաստանի հետ հարաբերություններին։

Նա նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի համար կարևոր տնտեսական գործընկեր է, որտեղ աշխատում են մեծ թվով հայեր, ովքեր իրենց վաստակը փոխանցում են հայրենիք։ Նրա խոսքով՝ այդ կապը երկար տարիների պատմություն ունի, և այն այսօր էլ շարունակում է կարևոր դեր ունենալ երկրի տնտեսության համար։

Ծառուկյանի գնահատմամբ՝ Ռուսաստանում կա նաև հայկական մեծ համայնք, ինչպես նաև ակտիվ առևտրաշրջանառություն, որտեղ հայկական արտադրանքը՝ սննդամթերք, խմիչքներ և այլ ապրանքներ, արտահանվում են զգալի ծավալներով։ Նա ընդգծել է, որ Հայաստանի էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի հետ ներկայումս ունի որոշակի առավելություններ, այդ թվում՝ գների տեսանկյունից։

Քաղաքական տարբեր ուղղությունների վերաբերյալ խոսելով՝ նա նշել է, որ արտաքին ընտրությունները պետք է արվեն հաշվի առնելով երկրի իրական հնարավորություններն ու տնտեսական կապերը, որպեսզի չվտանգվեն արդեն ձևավորված շուկաներն ու համագործակցությունները։

Ծառուկյանը նաև անդրադարձել է արտագնա աշխատուժի և դրամական փոխանցումների հարցին՝ նշելով, որ դրանք զգալի դեր են խաղում Հայաստանի տնտեսության մեջ և աջակցում են բազմաթիվ ընտանիքների։

«Ռուսաստանից ամսական 150-180 միլիոն դոլարի տրանսֆեր է գալիս, որի տղան է, աղջիկն է, եղբայրն է, բարեկամն է, աշխատում է, ամեն ամիս փող է ուղարկում։ Հո մեր ժողովուրդը ֆոկուզնիկ չի, 30 հազար դրամով համ գազի փող տա, համ լույսի փող տա, համ կոմունալ վճարի, հլը մի հատ էլ ապրի»,–ասաց նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Անլուրջ է. Սմբատ Լպուտյանը` մեղադրանքի մասին

Անլուրջ է. Սմբատ Լպուտյանը` մեղադրանքի մասին Sun, 26 Apr 2026 16:45:40 +0400 Ապրիլի 18-ին Հակակոռուպցիոն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով