Երկուշաբթի , 28 Սեպտեմբերի 2026

8 երեխայի սպանություն կատարողն ԱՄՆ բանակի վետերան է․ աղբյուր

8 երեխայի սպանություն կատարողն ԱՄՆ բանակի վետերան է․ աղբյուր

Mon, 20 Apr 2026 17:00:55 +0400


Լուիզիանայում (ԱՄՆ) կրակոցներ էր արձակել ԱՄՆ բանակի վետերան Շամար Էլկինսը: Սպանված 8 երեխաներից 7 նրա երեխաներն են եղել, հայտնում New York Post-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։

Ավելի վաղ Լուիզիանա նահանգի ոստիկանությունը հայտնել էր, որ ԱՄՆ Շրիվպորտ քաղաքում կրակոցների հետևանքով 1-14 տարեկան ութ երեխա է սպանվել։ Կասկածյալն էլ սպանվել էր ոստիկանների կողմից հետապնդման ժամանակ։
«Լուիզիանայում կրակոցներ արձակած և 8 երեխայի սպանած անձը, այդ թվում՝ իր սեփական 7 երեխաներին, բանակի 31-ամյա վետերան էր», – նշվում է հրապարակման մեջ։

Ողբերգությունից կարճ ժամանակ առաջ նա բազմաթիվ լուսանկարներ էր հրապարակել իր երեխաների հետ, այդ թվում՝ Սուրբ Զատկի տոնին միասին եկեղեցի այցելության: Հրապարակումներից մեկում տղամարդը դիմել էր Աստծուն օգնություն խնդրելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրները հաղթահարելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Որքա՞ն կկազմեն այս տարի ռուսական բանակի մարդկային կորուստները՝ ըստ Զելենսկու

Որքա՞ն կկազմեն այս տարի ռուսական բանակի մարդկային կորուստները՝ ըստ Զելենսկու Wed, 16 Sep 2026 17:00:33 …