Երկուշաբթի , 15 Հունիսի 2026

Լարված րոպեներն անցան․ իրանցիները կրկին կբանակցեն ԱՄՆ-ի հետ

Լարված րոպեներն անցան․ իրանցիները կրկին կբանակցեն ԱՄՆ-ի հետ

Tue, 21 Apr 2026 11:00:20 +0400


Մինչ Դոնալդ Թրամփը հատարարում էր, որ Պակիստան՝ Իրանի հետ բանակցությունների երկրորդ փուլի համար գործուղում է ամերիկյան պատվիրակությանը և ակնկալում բարեհաջող գործարք, այլապես սպառնալով վերսկսելի կործանարար հարձակումները այդ երկրի դեմ, Թեհրանը մինչև վերջին պահը չէր հաստատում իր մասնակցությունը։

Եվ ահա, հայտնի է դարձել՝ Իրանը որոշել է վերադառնալ բանակցային սեղանի շուրջ Միացյալ Նահանգների հետ երկշաբաթյա հրադարի ավարտի օրը, Axios-ին հայտնել են տեղեկացված աղբյուրները։

Նրանց խոսքով՝ իրանցիները հետաձգել են ամերիկացիների հետ հանդիպման հաստատումը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ճնշման պատճառով, որը հակվախծ է կոշտ դիրքորոշման՝ խաղաղության շուրջ բանակցություններ չվարել մինչև ԱՄՆ-ն չվերացնի Հորմուզի նեղուցի շրջափակումը։

Միևնույն ժամանակ, Պակիստանի, Եգիպտոսի և Թուրքիայի միջնորդները կոչ են արել Թեհրանին չհրաժարվել բանակցային գործընթացից։ Ի վերջո, երկուշաբթի երեկոյան, իրանցի բանակցողները թույլտվություն են ստացել Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիից՝ շարունակելու բանակցությունները։

Միևնույն ժամանակ, Սպիտակ տունը ամբողջ օրը սպասում էր Թեհրանից ազդանշանի, որ կմասնակցի բանակցությունների երկրորդ փուլին։ Այս ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ քիչ հավանական է, որ երկարաձգի Իրանի հետ երկշաբաթյա զինադադարը։ Սակայն նա մեկ օր ավելացրեց հրադարին, որը պետք է լրանա երեքշաբթի՝ ապրիլի 21-ին, նշելով, որ այն կավարտվի չորեքշաբթի երեկոյան։ Թրամփը նաև հայտարարեց, որ եթե Իրանը չհամաձայնվի նոր բանակցությունների, ապա կբախվի «խնդիրների, որոնք երբեք չի տեսել»։ «Հուսով եմ՝ նրանք կկնքեն արդար գործարք և կվերականգնեն իրենց երկիրը։ … Մենք հիանալի աշխատանք ենք կատարել, և մենք դա կանենք, և բոլորը գոհ կլինեն», – ասաց Թրամփը։ Նա նաև ընդգծեց, որ խաղաղության համաձայնագրից հետո Իրանը «չի ունենա միջուկային զենք»։

CNN-ի տվյալներով՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա չորեքշաբթի՝ ապրիլի 22-ի առավոտյան։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կգլխավորի ԱՄՆ պատվիրակությունը և երեքշաբթի առավոտյան կմեկնի Պակիստան։ CNN-ի տվյալներով՝ իրանական պատվիրակությունը կգլխավորի միապալատ խորհրդարանի (Մեջլիս) խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 11-12-ին և ավարտվել է առանց արդյունքի։ Իրանական IRNA լրատվական գործակալությունը նշել է, որ հետագա բանակցությունների խոչընդոտներն են եղել «ԱՄՆ-ի չափազանցված պահանջները և նրանց անհիմն ու անիրատեսական սպասումները», Վաշինգտոնի «մշտապես փոփոխվող դիրքորոշումները», նրա «հակասական հայտարարությունները» և սպառնալիքները, ինչպես նաև Իսլամական Հանրապետության նավահանգիստների ծովային շրջափակումը։ Իրանի զինվորականները նաև մեղադրել են ԱՄՆ-ին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ՝ Չինաստանից ուղևորվող իր առևտրային նավերից մեկի վրա հարձակվելով, և սպառնացել են հակահարված տալ։

ԻՀՊԿ-ին կից «Թասնիմ» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Իրանը չի պլանավորում Պակիստանում ԱՄՆ-ի հետ բանակցելու պատվիրակություն ուղարկել, քանի դեռ Վաշինգտոնը շարունակում է Հորմուզի նեղուցի շրջափակումը։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, իր հերթին, հայտարարել է, որ Թեհրանը մտադիր չէ բանակցել սպառնալիքի տակ։ «Թրամփը, շրջափակում սահմանելով և հրադադարը խախտելով, փորձում է այս բանակցային սեղանը, իր կարծիքով, վերածել հանձնվելու կամ պատերազմի վերսկսումը արդարացնելու սեղանի», – ասել է Ղալիբաֆը՝ զգուշացնելով, որ Թեհրանը պատրաստ է բացահայտել «նոր խաղաքարտեր մարտադաշտում»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բեյրութի վրա հարձակումը չպետք է տեղի ունենար․ Թրամփ

Բեյրութի վրա հարձակումը չպետք է տեղի ունենար․ Թրամփ Sun, 14 Jun 2026 21:00:12 +0400 ԱՄՆ …