Ռուս ուժայինները կոպիտ են վարվել Իսրայելից ժամանածների հետ․ Թել Ավիվի կոշտ արձագանքը
Tue, 21 Apr 2026 12:00:31 +0400

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում Ռուսաստանի անվտանգության ուժերի կողմից Իսրայելի քաղաքացիների ձերբակալությունն ու հարցաքննությունը անվանել է «լիովին անընդունելի»։
«Հենց որ այս միջադեպի մասին հայտնի դարձավ, նախարար Գիդեոն Սաարի հանձնարարությամբ, Արտաքին գործերի նախարարությունը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության և Իսրայելում Ռուսաստանի դեսպանատան հետ համատեղ, ձեռնարկեց անհրաժեշտ միջոցներ։
Այս միջամտությունից հետո միջադեպը կարգավորվեց, և իսրայելցիներին թույլատրվեց մուտք գործել։ Ռուսներին հստակեցվեց, որ նման վարքագիծը լիովին անընդունելի է, և որ Իսրայելը դրան շատ լուրջ է վերաբերվում», – ասվում է Իսրայելի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Ապրիլի 19-ին, Թել Ավիվից Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայան ժամանելուց հետո Ռուսաստանի ուժայինների ձերբակալվել և հարցաքննվել է առնվազն 40 Իսրայելի քաղաքացի։
Ձերբակալվածների թվում կային ինչպես երկքաղաքացիություն ունեցող (Իսրայելի և Ռուսաստանի), այնպես էլ՝ ռուսական անձնագրեր չունեցող իսրայելցիներ։ Ըստ որոշ պնդումների, նրանք պահվել են մոտ հինգ ժամ առանց ջրի, սննդի կամ զուգարան մուտք գործելու հնարավորության։ Աղբյուրի փոխանցմամբ, ուժայիններին իբր կոպիտ են եղել և պահանջել են, որ նրանք բացեն իրենց հեռախոսները։
Ըստ նույն պնդումների, ձերբակալվածներից մի քանիսին մեղադրել են Իրանի հետ պատերազմ սկսելու մեջ՝ հայտարարելով, թե «Իրանը Ռուսաստանի դաշնակիցն է» և «Իրանի թշնամին նաև մեր թշնամին է»։
Հինգ ժամ անց ձերբակալվածները ազատ են արձակվել՝ «զգուշացումներ» ստորագրելուց հետո։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր