Շաբաթ , 3 Հոկտեմբերի 2026

Մի քանի շրջան հոսանքազրկվել է․ հզոր պայթյուն՝ Բուխարեստի ՋէԿ-ում

Մի քանի շրջան հոսանքազրկվել է․ հզոր պայթյուն՝ Բուխարեստի ՋէԿ-ում

Tue, 21 Apr 2026 12:30:55 +0400


Հզոր պայթյուն է տեղի ունեցել Բուխարեստի CET Vest ՋԷԿ–ում։

Այս մասին հաղորդել է Digi24 հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ռումինիայի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար Ռայեդ Արաֆաթին։ Պաշտոնյան նշել է, որ ձեռնարկությունում երկու տրանսֆորմատորներ են բռնկվել, որոնց մեջ տասնյակ տոննա յուղ է եղել։ Զոհեր չկան։

Արաֆաթը կոչ է արել մոտակա շրջանների բնակիչներին փակել պատուհանները, որպեսզի ծուխը տուն չներթափանցի։

Միջադեպի հետևանքով մի քանի շրջան հոսանքազրկվել են, խափանումներ են սպասվում նաև տաք ջրի հետ կապված։
Իշխանությունները զգուշացնում են, որ վերականգնողական աշխատանքները կարող են տևել մինչև մեկ տարի։

Հրդեհն այժմ մարվել է, սակայն տեղում շարունակում են աշխատել փրկարարները, սառեցվում են սարքավորումները և գնահատվում է վնասը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պայթյուն մզկիթի մոտ․ կան զոհեր եւ վիրավորենր

Պայթյուն մզկիթի մոտ․ կան զոհեր եւ վիրավորենր Fri, 18 Sep 2026 19:30:52 +0400 Պայթյուն է …