Երկուշաբթի , 15 Հունիսի 2026

30 մլն՝ Ախուրյանցի Անոյի սիրտը շահելու համա՞ր

30 մլն՝ Ախուրյանցի Անոյի սիրտը շահելու համա՞ր

Tue, 21 Apr 2026 13:47:25 +0400


Երևանի ավագանու նիստում քննարկման առարկա դարձավ նաև չզեկուցվող հարցերի փաթեթում ներառված մի նախագիծ, որով նախատեսվում է 30 միլիոն դրամի աջակցություն հատկացնել Ախուրյան բնակավայրում՝ Ջրաշինարարների փողոցին հարակից այգու բարեկարգման աշխատանքների համար։

Ելույթի ընթացքում ավագանու անդամ Մանուկ Սուքիասյանը, ընդհանուր առմամբ, դրական գնահատեց նախաձեռնությունը, սակայն միաժամանակ կասկած հայտնեց ընտրության պատահական լինելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ տվյալ որոշումը կարող է նաև քաղաքական ենթատեքստ ունենալ։

Սուքիասյանը կարծիք հայտնեց, որ հատկացվող միջոցները կարող են ընկալվել որպես յուրօրինակ ժեստ կոնկրետ անձի կամ շրջանակի նկատմամբ՝ հատկապես նախընտրական ժամանակահատվածում։ Նա հեգնանքով հավելեց, թե նման քայլերը կարող են ուղղված լինել որոշակի համակրանք ձևավորելուն։

«Կարծում եմ՝ սա Երևանի բյուջեից յուրօրինակ հարգանքի տուրք էր Ախուրյանցի Անոյին։ Ապրի քաղաքապետարանը, որ էս նախընտրական շրջանում Ախուրյանցի Անոյի սիրտը շահելու համար 30 մլն դրամ փող է տալիս»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քո օրինակը կարող է վարակիչ լինել

Քո օրինակը կարող է վարակիչ լինել Sun, 14 Jun 2026 23:45:10 +0400 Այսօր՝ հունիսի 14-ին, …