Կիրակի , 13 Սեպտեմբերի 2026

Ինչ նվերներ է ստացել Վահան Կոստանյանը ՀՀ ժամանած պաշտոնյաներից

Ինչ նվերներ է ստացել Վահան Կոստանյանը ՀՀ ժամանած պաշտոնյաներից

Tue, 21 Apr 2026 14:16:34 +0400


Ավստրիայի խորհրդարանի Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարտինա Ֆոն Քյունսբերգ Սարրեի կողմից ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը ապրիլի 9-ին գրիչ է նվեր ստացել, տեղեկանում ենք բաց աղբյուրներից։ Մասնավորապես «R.Horn» բրենդի՝ կաշվե գրչապնակ և «Cerruti 1881» բրենդի՝ Ավստրիայի հանրապետության խորհրդարանի լոգոյով բրենդավորված գրիչ և նույն գրիչի համար նախատեսված լիցքավորվող թանաքի գլանակ։ Նվերը ստացել է Ֆոն Քյունսբերգ Սարրեի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի ժամանակ։

Եւս մեկ նվեր էլ Կոստանյանին տվել է Ֆրանսիայի, Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադիդը՝ Հայաստան կատարած այցի ժամանակ։ «The Nines» բրենդի օվալաձև, սոդալիտե և արծաթյա ճարմանդ՝ 65 հազար 262 դրամ արժեքով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Լուրջ վնասվածքներ է ստացել

Լուրջ վնասվածքներ է ստացել Mon, 31 Aug 2026 18:45:32 +0400 Սևքար գյուղից մեզ հայտնեցին, որ …