Երկուշաբթի , 18 Մայիսի 2026

«Գլխովդ ես վճարելու»․ Կացը սպառնում է «Հզբոլլահի» առաջնորդին

«Գլխովդ ես վճարելու»․ Կացը սպառնում է «Հզբոլլահի» առաջնորդին

Tue, 21 Apr 2026 14:00:45 +0400


Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ եթե Լիբանանի կառավարությունը չկատարի իր պարտավորությունները՝ զինաթափելու «Հզբոլլահ» խմբավորումը, Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի ռազմական գործողությունները մինչև հյուսիսային սահմանին սպառնալիքի լիակատար վերացումը։

Ելույթ ունենալով զոհված իսրայելցի զինվորների անունները ընթերցելու արարողության ժամանակ՝ Կացը շեշտել է, որ Լիբանանում ռազմարշավի վերջնական նպատակը մնում է «Հզբոլլահի» զինաթափումը և Իսրայելի հյուսիսային համայնքների բնակիչների անվտանգությունը։ Նա նշել է, որ այս նպատակին պետք է հասնել քաղաքական և ռազմական միջոցառումների համադրությամբ։ Սակայն, եթե Լիբանանի կառավարությունը չկատարի իր պարտավորությունները և չհասնի խմբավորման զինաթափմանը, ապա այս խնդիրը կստանձնի Իսրայելի պաշտպանության բանակը։

Կացը նաև խիստ նախազգուշացում է տվել «Հզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմին։ Նա ասել է, որ Իսրայելը կանգ չի առնի, մինչև խմբավորման կառուցվածքը լիակատար չքանդվի, սպառնալով, որ ինքը՝ Կասեմը, կվճարի դրա համար սեփական գլխով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պաշտպանության նախարարն այցելել է Կիեւ

Պաշտպանության նախարարն այցելել է Կիեւ Tue, 12 May 2026 01:00:18 +0400 Գերմանիայի Պաշտպանության նախարար Բորիս …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով