Երեքշաբթի , 7 Հուլիսի 2026

Բունտ և ձերբակալություններ՝ ԱՄՆ-ում․ վետերանները դեմ են Իրանի հետ պատերազմին

Բունտ և ձերբակալություններ՝ ԱՄՆ-ում․ վետերանները դեմ են Իրանի հետ պատերազմին

Tue, 21 Apr 2026 14:30:29 +0400


Վաշինգտոնում տեղի են ունեցել Իրանում պատերազմի դեմ բողոքի ցույցեր, որոնց ընթացքում իրավապահ մարմինները ձերբակալել են տասնյակ ամերիկացի վետերանների և նրանց ընտանիքների անդամների, հաղորդում է The Hill-ը։

Հաղորդագրության համաձայն, բողոքի ցույցերը տեղի են ունեցել Վաշինգտոնի մոտ գտնվող Քեննոն Հաուսում։ Մասնակցել են մի քանի վետերանների խմբեր։ Ցույցի ժամանակ ձերբակալվել է առնվազն 62 մարդ։

Բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարները կանգնած են եղել շենքի ներսում՝ ձեռքներին կարմիր կակաչներ՝ ի նշան ամերիկյան հարվածների հետևանքով զոհված իրանցիների նկատմամբ հարգանքի։ Նրանք նաև պարզել են «Դադարեցրեք պատերազմը Իրանի դեմ» գրությամբ պաստառներ։

Ցույցի ընթացքում վետերանները նաև դրոշներ ծալելու արարողություն են անցկացրել, որը խորհրդանշել է պատերազմում զոհված 13 ամերիկացի զինծառայողներին, ինչպես նաև վանկարկել պատերազմի դեմ կարգախոսներ։

Ցուցարարները պահանջել են, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը (հանրապետական, Լուիզիանա) հանդիպի իրենց հետ և խոստանա դադարեցնել Թեհրանի դեմ ռազմական գործողությունների ֆինանսավորումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սպասվում են Ամերիկա-Իրանական նոր բանակցություններ․ հայտնի է օրն ու վայրը

Սպասվում են Ամերիկա-Իրանական նոր բանակցություններ․ հայտնի է օրն ու վայրը Sun, 05 Jul 2026 13:00:08 …