Չորեքշաբթի , 22 Հուլիսի 2026

Ֆիդանը համոզված է՝ Երևանի հետ հարաբերությունների կարգավորումը մեծ օգուտներ կբերի

Ֆիդանը համոզված է՝ Երևանի հետ հարաբերությունների կարգավորումը մեծ օգուտներ կբերի

Tue, 21 Apr 2026 14:28:43 +0400


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին:

«Հուսով ենք, որ այս համաձայնագիրը կյանքի կկոչվի և կտեսնենք մինչ այժմ իրականացված բոլոր ջանքերի արդյունքը։ Մենք արդեն հիմա տեսնում ենք, որ հակամարտության բացակայության պայմաններում խաղաղության առկայությունը և դրա բերած օգուտներն արդեն ազդեցություն ունեն տարածաշրջանի վրա։

Մենք արդեն իսկ կանխատեսում ենք, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը շատ լուրջ արդյունքներ կունենան տարածաշրջանի համար՝ կապի, տնտեսական, առևտրային և էներգետիկ անվտանգության առումով»,-Ֆիդանի խոսքերը մեջբերում է Ermenihaber-ը։

Նա նաև պնդել է, որ Թուրքիայի տարածաշրջանային կապակցվածության ամրապնդման տեսանկյունից կարևոր է այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ցավալի է, որ այստեղ գտնվողները չեն զգում ՀՀ շունչը․ Դավիթ Մանուկյանի ուղերձը՝ Բաքվի բանտից

Ցավալի է, որ այստեղ գտնվողները չեն զգում ՀՀ շունչը․ Դավիթ Մանուկյանի ուղերձը՝ Բաքվի բանտից Mon, …