Ուրբաթ , 10 Հուլիսի 2026

ՌԴ-ում խնդրել են, որ Հռոմի պապն օգնի վերանորոգել գյուղի ճանապարհը

ՌԴ-ում խնդրել են, որ Հռոմի պապն օգնի վերանորոգել գյուղի ճանապարհը

Tue, 21 Apr 2026 16:00:10 +0400


Բաշկորտոստանի (ՌԴ) Բորիսկոնո գյուղի բնակիչները բավականին տարօրինակ որոշում են կայացրել։

Ըստ ռուսական ԶԼՄների, նրանք դիմել են Վատիկանին՝ գյուղական ճանապարհի վերանորոգման հարցում օգնություն խնդրելու համար, որը, նրանց խոսքով, տեղական իշխանությունները չեն կարողանում ապահովել գրեթե տասը տարի։

Իրենց նամակում նրանք նկարագրել են, թե ինչպես է տրանսպորտը կաթվածահար լինում անձրևառատ եղանակների ժամանակ, շտապօգնության մեքենաներն ու դպրոցական ավտոբուսները դժվարանում են երթևեկել։

Դիմումը նաև ուղարկվել է Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նարեկ գյուղի հատվածում առաջացել է սելավային հոսք

Նարեկ գյուղի հատվածում առաջացել է սելավային հոսք Fri, 12 Jun 2026 21:39:56 +0400 Այսօր Արարատի …