Երկուշաբթի , 2 Նոյեմբերի 2026

Երկար ընդմիջումից հետո Հայաստան ու Ղազախստանը վերսկսել են կանոնավոր չվերթները

Երկար ընդմիջումից հետո Հայաստան ու Ղազախստանը վերսկսել են կանոնավոր չվերթները

Tue, 21 Apr 2026 19:00:23 +0400


Ղազախստանն ու Հայաստանը վերսկսել են կանոնավոր չվերթները գրեթե հինգ տարվա ընդմիջումից հետո։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը։

Ըստ այդմ, ապրիլի 18-ին Ղազախստանի SCAT Airlines-ը սկսել է շաբաթական երկու անգամ կանոնավոր չվերթներ իրականացնել Ակտաու-Երևանի երթուղով։

Ապրիլի 20-ից էլ հայկական Shirak Avia ավիաընկերությունը շաբաթական մեկ անգամ չվերթներ է սկսել իրականացնել Երևան-Աստանա երթուղով։

Ղազախստանի և Հայաստանի միջև կանոնավոր չվերթները դադարեցվել էին 2020 թվականին։ Հիմնական պատճառներից մեկը COVID-19 համավարակն էր, վառելիքի բարձր գները և այլն։

2020-ից 2025 թվականներին իրականացվել է միայն մի քանի ոչ կանոնավոր չվերթ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իր աթոռի գինը վճարում է ոչ թե Փաշինյանը, այլ՝ Հայաստանը

Իր աթոռի գինը վճարում է ոչ թե Փաշինյանը, այլ՝ Հայաստանը Sat, 31 Oct 2026 15:15:36 …