Կիրակի , 13 Սեպտեմբերի 2026

Ամերիկայի հակասականությունը խոչընդոտում է հակամարտության կարգավորմանը․ Արաղչի

Ամերիկայի հակասականությունը խոչընդոտում է հակամարտության կարգավորմանը․ Արաղչի

Tue, 21 Apr 2026 20:00:14 +0400


Ամերիկյան կողմի հակասականությունը խոչընդոտում է, որպեսզի Իրանի հետ հակամարտությունը կարգավորվի դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Արաղչին ասել է նաեւ, որ Միացյալ Նահանգների գործողությունները լիովին անօրինական են։ Միաժամանակ՝ Իրանը կձեռնարկի համապատասխան միջոցներ՝ իր շահերը պաշտպանելու եւ իր ազգային անվտանգությունը ապահովելու համար՝ ելնելով այն բանից, թե ինչպես կպահի իրեն հակառակ կողմը։

Արաղչին Լավրովին տեղեկացրել է նաեւ ռեգիոնում ընթացող զարգացումների, Միացյալ Նահանգների կողմից հրադադարի շարունակաբար խախտումների մասին։ Զրույցի ընթացքում քննարկվել են նաեւ Իրան-Ռուսաստան երկկողմ համագործակցության հետ կապված հարցերը՝ առաջնային համարելով ռեգիոնում խաղաղության եւ կայունության ապահովման ուղղությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կա՞ հնարավորություն՝ պատերազմն ավարտելու

Կա՞ հնարավորություն՝ պատերազմն ավարտելու Fri, 28 Aug 2026 14:15:13 +0400 Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ …