Երկուշաբթի , 9 Նոյեմբերի 2026

15-ամյա աղջիկը ծննդաբերել է Ադրբեջանում

15-ամյա աղջիկը ծննդաբերել է Ադրբեջանում

Tue, 21 Apr 2026 21:30:28 +0400


Ադրբեջանի Ուջարի շրջանում 15 տարեկան դեռահաս աղջիկը տեղափոխվել է շրջանային հիվանդանոցի ծննդատան բաժանմունք, որտեղ ծննդաբերել է։ Համաձայն հաղորդման, աղջիկը 2011 թվականի ծնված է։ Ծննդաբերությունը տեղի է ունեցել ապրիլի 14-ին։ Բժիշկն արձանագրել է, որ աղջկա մոտ 31-32 շաբաթական հղիություն է։ Նորածնի հասակը 44 սմ է, քաշը՝ 1,9 կգ։ Մոր ու մանկան վիճակը գնահատվել է բժիշների կողմից, արձանագրվել ու փաստաթղթավորվել է։

Նրանց ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն։ Ապրիլի 17-ին նորածինն ու ծննդկան դեռահասը դուրս են գրվել հիվանդանոցից։ Դեպքի մասին հաղորդվել է իրավապահներին։ Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։ Ընթանում է նախաքննություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

13-ամյա ադրբեջանցի աղջիկը երկվորյակ է ունեցել

13-ամյա ադրբեջանցի աղջիկը երկվորյակ է ունեցել Fri, 02 Oct 2026 23:00:13 +0400 Վրաստանի Մառնեուլիի շրջանում …