Երեքշաբթի , 19 Մայիսի 2026

Արգելվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում անցկացնել

Արգելվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում անցկացնել

Wed, 22 Apr 2026 13:05:10 +0400


Ստամբուլ քաղաքում այս տարի ևս չի թույլատրվել անցկացնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում։

Տեղեկության համաձայն՝ «Ապրիլի 24-ի հիշատակի հարթակը» դիմել էր քաղաքային իշխանություններին՝ ապրիլի 24-ին, ժամը 19:00-ին Քադըքյոյում, Սյուրեյյա օպերայի շենքի դիմաց հավաք կազմակերպելու թույլտվություն ստանալու համար։ Սակայն Ստամբուլի նահանգապետարանը մերժել է դիմումը։

Կազմակերպիչները արձագանքել են որոշմանը՝ ընդգծելով, որ նման միջոցառումների անցկացումը հանդիսանում է ժողովրդավարական հիմնարար իրավունք։ Նրանք կոչ են արել վերանայել մերժումը՝ նշելով, որ հիշատակի հավաքները նպատակ ունեն հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանությունի զոհերի հիշատակին, ինչպես նաև նպաստելու հասարակական հիշողության պահպանմանն ու պատմական իրադարձությունների գիտակցմանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց ազգային բարերար Սամվել Կարապետյանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց ազգային բարերար Սամվել Կարապետյանին Sun, 10 May 2026 19:18:34 +0400 Մայիսի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով