Չորեքշաբթի , 22 Ապրիլի 2026

Իրանի «կարմիր գծերը», Խամենեիի «կանաչ լույսը»․ ինտրիգը պահպանվում է

Իրանի «կարմիր գծերը», Խամենեիի «կանաչ լույսը»․ ինտրիգը պահպանվում է

Wed, 22 Apr 2026 15:00:43 +0400


Թեհրանը պատրաստ է բանակցությունների, բայց միայն այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները վերացնի Հորմուզի նեղուցի շրջափակումը։ Այս մասին, ըստ իրանական լրատվամիջոցների, հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։

«Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի հրադադարի խախտումը, նախքան բանակցությունների նոր փուլի մեկնարկը։ Հենց որ (Հորմուզի նեղուցի – խմբ.) շրջափակումը վերացվի, հաջորդ փուլը տեղի կունենա Իսլամաբադում», – ասել է նա։

Իրավանին ընդգծել է, որ Իրանը պատրաստ է ցանկացած սցենարի։ «Մենք չենք սկսել ռազմական ագրեսիա։ Եթե նրանք քաղաքական լուծում են փնտրում, մենք պատրաստ ենք։ Եթե նրանք պատերազմ են ուզում, Իրանը պատրաստ է նաև դրան», – ընդգծել է նա։

Ավելի վաղ Պակիստանի վարչապետը հայտնել էր, որ ԱՄՆ-Իրան հերթական բանակցությունները նախանշված են այսօր՝ Իսլամաբադում, սակայն դրանք չեն կայացել Թեհրանի մերժման պատճառով։ Իրանը պնդում է՝ ԱՄՆ-ն ժամանակ է ձգում և բանակցելու իրական մտադրություն չունի։ Միաժամանակ, ըստ ԶԼՄ-ների, Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին «կանաչ լույս էր վառել» և համաձայնել, որ ԻԻՀ պատվիրակությունը բանակցությունների համար մեկնի Իսլամաբադ։

Հիշեցնենք՝ Թրամփը հրամայել է երկարաձգել հրադադարը, որը ևս մերժել են Թեհրանում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչ ակնկալիքներ Իսլամաբադի բանակցություններից

Ինչ ակնկալիքներ Իսլամաբադի բանակցություններից Wed, 22 Apr 2026 14:15:33 +0400 Իսլամաբադի բանակցությունները բացառիկ կարելի է …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով