Չորեքշաբթի , 22 Ապրիլի 2026

Թրամփը հոգեկան խնդիրնե՞ր ունի․ կոչ են արել լքել պաշտոնը

Թրամփը հոգեկան խնդիրնե՞ր ունի․ կոչ են արել լքել պաշտոնը

Wed, 22 Apr 2026 17:00:10 +0400


Ըստ The Hill թերթի՝ առողջական պատճառներով հրաժարականը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միակ ելքն է՝ հաշվի առնելով նրա արտաքին և ներքին քաղաքականությունն ու վարքագիծը։

Հեղինակի խոսքով՝ Դոնալդ Թրամփը վառ օրինակ է այն բանի, թե ինչ է պատահում, «երբ մարդուն տրվում է իշխանություն, որը շատ ավելի գերազանցում է նրա բնավորությունը»։

Թրամփի դարաշրջանը պետք է հիշել որպես մի ժամանակաշրջան, «երբ նախագահը գերիշխում էր յուրաքանչյուր լրատվական ցիկլում՝ ստեղծելով նոր սկանդալներ»։ Հոդվածում նշվում է, որ նրա իշխանությունը քայքայվում է, բայց նա սրում է «իր անպատշաճ վարքագիծը»՝ հանրության ուշադրությունը անցյալից բազմիցս շեղելու համար։

«Ընտրողները երկու անգամ Թրամփին հնարավորություն են տվել վերականգնել իր հեղինակությունը։ Ամեն անգամ նա միայն վատթարացրել է իրավիճակը։ Նրա վերջին հնարավորությունն է հիմա հրաժարական տալ՝ վկայակոչելով առողջական խնդիրները», – գրում է The Hill-ը։

Հունվարի 28-ին քաղաքական մեկնաբան Գրեգ Վայները հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տագնապալի հոգեկան վիճակի մասին հաղորդագրությունները անհիմն են. նա պարզապես էքսցենտրիկ և շքեղ քաղաքական գործիչ է, որը բոլորի նկատմամբ հարգանք չի ցուցաբերում։

Հայտնի ամերիկացի ռադիոհաղորդավար, բլոգեր և ծայրահեղ աջակողմյան Infowars կայքի սեփականատեր Ալեքս Ջոնսը, որը նախկինում համարվում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դաշնակիցը, կասկածի տակ է դրել ամերիկավի առաջնորդի առողջությունն ու կոգնիգտիվ կարողությունները։

Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսը կոչ էր արել Սպիտակ տան բժշկին գնահատել Թրամփի հոգեկան առողջությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանը դեմ է Թրամփի հայտարարած հրադադարին․ հարվածելու՛ են

Իրանը դեմ է Թրամփի հայտարարած հրադադարին․ հարվածելու՛ են Wed, 22 Apr 2026 10:00:07 +0400 Իրանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով