Ռենշինը՝ ամենապատասխանատու հարկատուներից մեկը
Wed, 22 Apr 2026 16:57:25 +0400

Անցում կատարելով դասական կառուցապատումից դեպի քաղաքաշինական-ներդրումային նոր մոդել՝ «Ռենշին» ընկերությունը Հայաստան է բերում համաշխարհային լավագույն փորձը և համագործակցում աշխարհի առաջատար ընկերությունների հետ։ Ներկայումս ընկերությունն իրականացնում է այնպիսի հավակնոտ նախագծեր, ինչպիսիք են ArtLife Kempinski Residences Yerevan-ը, Skyline-ը և Համաշխարհային առևտրի կենտրոն Երևանը։
Լայնամասշտաբ և նորարարական այս գործունեությանը զուգահեռ, ըստ ՊԵԿ-ի 2025 թվականի տվյալների, ընկերությունը շարունակում է մնալ ոլորտի ամենակարգապահ հարկատուներից մեկը։ Ինչպես նշում է «Ռենշինի» ֆինանսական տնօրեն Քրիստինե Չիչյանը, այս ամենի գերագույն նպատակը կայուն քաղաքաշինական արժեքների ստեղծումն է, որի շնորհիվ արտերկրում բնակվող հայրենակիցները կցանկանան վերադառնալ հայրենիք։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր