Հինգշաբթի , 29 Հոկտեմբերի 2026

Պետական բուհերում ՀՀ քաղաքացիների համար կրթությունը դարձնելու ենք անվճար․ Թաթոյան

Պետական բուհերում ՀՀ քաղաքացիների համար կրթությունը դարձնելու ենք անվճար․ Թաթոյան

Wed, 22 Apr 2026 22:08:46 +0400


Պետական բուհերում ՀՀ քաղաքացիների համար կրթությունը դարձնելու ենք անվճար, իսկ մասնավոր բուհերում կներդնենք ուսման և ապրելու ծախսերի հատուցման վարկերի ճկուն համակարգ՝ առանց ուսման ընթացքում վճարման պարտավորության։

Այս մասին ասել է «Միասնության թեւերի» վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը երիտասարդների հետ հանդիպմանը, որը կազմակերպել էր «Ռեստարտ» հիմնադրամը «Ռեֆորում 2026» ծրագրի շրջանակներում։

Հանդիպմանը նա պատասխանել է երիտասարդների հարցերին, որոնք բազմաբնույթ էին՝ «Միասնության թեւեր» կուսակցության ֆինանսական աղբյուրների թափանցիկությունից մինչեւ արտաքին քաղաքականություն։

Արդարությունը գալիս է արժանապատիվ կյանք ու պայմաններ ապահովելու մեր ուսանողների համար. ոչ մի ծնող չպետք է մտահոգվի, որ գումար չունենալու պատճառով իր երեխան կարող է բարձրագույն կրթություն չստանալ, կամ կեցության ծախսերը հոգալ չկարողանալը դառնա դեռահասի ապագայի վրա ազդող գործոն։

Արդարությունը գալիս է, որ երիտասարդը կարողանա իր երկրում իր ապագան կառուցել։

«Միասնության թեւեր» ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

14 տարվա ազատազրկում, միլիոնավոր դոլարների ունեցվածքի բռնագանձում՝ Ադրբեջանի պետական դավաճանից

14 տարվա ազատազրկում, միլիոնավոր դոլարների ունեցվածքի բռնագանձում՝ Ադրբեջանի պետական դավաճանից Wed, 28 Oct 2026 13:30:51 …