Մանկապիղծի պատճառով Գեյթսի հիմնադրամն են ստուգում
Thu, 23 Apr 2026 00:00:28 +0400

Բիլ եւ Մելինդա Գեյթսների հիմնադրամի նկատմամբ սկսվել է ստուգում՝ մանկապիղծ ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ կապեր ունենալու հետ կապված։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Զուգահեռաբար, հայտնի է դարձել, որ առաջիկա տարիներին հիմնադրամը կկրճատի իր աշխատակազմի մոտ 20 տոկոսին կամ 500 աշխատակցի։ Համաձայն հրապարակման, թե հիմնադրամը եւ թե վերջինիս հիմնադիր Բիլ Գեյթսը բավականին ծանր են տանում՝ Էփշտեյնի հետ կապեր ունենալու հանգամանքը։
Հիմնադրամի ղեկավար Մարկ Սուզմանը հայտարարել է, որ չնայած իրենց համար շատ ծանր ժամանակներ են, սակայն նաեւ կարեւոր է, որ կտրուկ եւ վճռական որոշումներ կայացվեն։ Ստուգմանն աջակցել են թե Գեյթսը, թե հիմնադրամի Տնօրենների խորհրդի անկախ անդամները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր