Ոստիկանները բերման են ենթարկել վարորդի վրա շիշ նետած կնոջը

Ոստիկանները բերման են ենթարկել վարորդի վրա շիշ նետած կնոջը

Thu, 23 Apr 2026 13:57:27 +0400


44–օրյա պատերազմում զոհված Կարապետ Բուռնազյանի մորը՝ Անահիտ Պապատյանին, իր տան մոտից տեղափոխել են ոստիկանության Էրեբունու բաժին:

Բնակարանի դիմաց նրան սպասել են ոստիկանության աշխատակիցները։ Ոստիկանների գործողությունների պատճառը համացանցում այսօր տարածված մի տեսանյութ է, որտեղ կինը շիշ է նետում տրոլեյբուսի վարորդի ուղղությամբ։

Չնայած տեսանյութն ակտիվորեն տարածվել է այսօր, միջադեպը տեղի է ունեցել նախորդ տարվա փետրվարին: Այդ ժամանակ տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բոյկոտ էր իրականացվում, որին մասնակցել է նաև զոհվածի մայրը։ Բարեկամության մետրոյի հատվածում, դեպի Զեյթուն ընթացող տրոլեյբուսի վարորդը հայհոյել է, ինչից հետո քաղաքացին շիշը նետել է նրա ուղղությամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով