Խաղաղություն բերող էիր, պատերազմ ինչու բերեցիր
Thu, 23 Apr 2026 13:56:16 +0400

ԱԺ շենքի դիմաց անցկացված ակցիայի ընթացքում, որը կազմակերպվել էր 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակման և թեմայի շուրջ ընդլայնված քննարկում անցկացնելու պահանջով, անհետ կորած զինծառայողների հարազատներից մեկը կոշտ քննադատությամբ հանդես եկավ։
Նա իր խոսքում կասկածի տակ դրեց խաղաղության հնարավորությունը՝ պնդելով, որ նման հայտարարությունները ուղղված են հասարակությանը մոլորեցնելուն։ Զրուցակիցը նաև մեղադրեց իշխանություններին պատերազմի հետևանքների համար՝ ընդգծելով մարդկային ծանր կորուստները։
Լրագրողների հարցին, թե ինչու չի հրապարակվում քննիչ հանձնաժողովի զեկույցը, ակցիայի մասնակիցը պատասխանեց, որ իշխանությունները, իր համոզմամբ, խուսափում են հրապարակայնությունից՝ թաքցնելով իրական փաստերը։ Նրա խոսքով՝ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ զեկույցի բովանդակությունը կարող է բացահայտել լուրջ խնդիրներ և պատասխանատվության հարցեր։
«Ի՞նչ խաղաղություն, բա որ խաղաղություն բերող էիր, այ տականք, ինչո՞ւ այս պատերազմը բերեցիր, այդքան ոսկի մեր երիտասարդությանը հողի տակ դրեցիր»,- նշել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր