Հինգշաբթի , 17 Սեպտեմբերի 2026

Վարչապետի թեկնածուի հարցը բաց է

Վարչապետի թեկնածուի հարցը բաց է

Thu, 23 Apr 2026 16:32:59 +0400


«Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը ԿԸՀ ներկայացնելուց հետո դաշինքի անդամ Արծվիկ Մինասյանը հերքեց այն պնդումները, թե ընդդիմադիր ուժերի միջև կա պայմանավորվածություն վարչապետի միասնական թեկնածուի վերաբերյալ։

Նա ընդգծեց, որ նման հարցի շուրջ ոչ քննարկում, ոչ էլ որևէ համաձայնություն չի եղել։ Մինասյանի խոսքով՝ ընդդիմադիր դաշտում չկա նաև ձևավորված պայմանավորվածություն, թե կոնկրետ ով պետք է առաջադրվի որպես վարչապետի թեկնածու։

Նա նշեց, որ ընդդիմադիր ուժերը յուրաքանչյուրն առաջադրում են իրենց քաղաքական տեսլականը, իսկ վերջնական որոշումը կախված է նրանից, թե ով է ստանում առավել մեծ քաղաքական աջակցություն և դառնում ընդդիմության առաջատար ուժը։

Մինասյանը նաև հավելեց, որ իրենց կողմից չկա անձնական կամ խմբային պնդում՝ անպայման «Հայաստան» դաշինքից պետք է լինի վարչապետի թեկնածուն, և նման մոտեցում երբեք չի ներկայացվել որպես պարտադիր պահանջ։

«Ով կլինի առաջատարն ընդդիմադիրներից, նա էլ առաջին հերթին այդ իրավունքը կվաստակի»,-ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Անլուրջ խոսքին լուրջ չեն արձագանքում

Անլուրջ խոսքին լուրջ չեն արձագանքում Sat, 12 Sep 2026 20:15:55 +0400 1992 թվականի հոկտեմբերին ՀՀ …