Ինչու է «խորոված փարթի» անելու՝ ըստ Թաթոյանի
Fri, 24 Apr 2026 13:20:51 +0400

«Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանը լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության թեման չի կարող սահմանափակվել միայն ատելության և թշնամանքի ընկալմամբ։ Նրա խոսքով՝ կարևոր է այդ պատմական փորձը ծառայեցնել երկրի ապագայի կառուցմանը։
Թաթոյանը նշել է, որ մոռանալը կամ անցյալից հրաժարվելը վտանգավոր է, քանի որ այդ դեպքում ուրիշները կարող են ձևավորել ու վերաշարադրել հայ ժողովրդի պատմությունը։ Նրա համոզմամբ՝ նման իրավիճակը կհանգեցնի ազգային ինքնության կորստի և լուրջ հետևանքների գոյության համար։
Քաղաքական գործիչը շեշտել է, որ ցեղասպանության հիշողությունը պետք է պահպանել՝ այն դիտարկելով նաև որպես միջազգային հանցագործությունների կանխարգելման կարևոր գործիք։ Նրա կարծիքով՝ պետությունը պետք է հետևողական քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Թաթոյանը քննադատել է այն մոտեցումը, ըստ որի՝ հիշատակի օրից հետո առաջարկվում է անցկացնել տոնական միջոցառումներ։ Նրա գնահատմամբ՝ նման քայլերը չեն բխում Հայաստանի շահերից և պայմանավորված են արտաքին գործոններով։
«Ակնհայտ է, որ նա այդ ամենն անում է ոչ ի նպաստ մեր երկրի շահերի, նա դա անում է, որպեսզի արժանանա ադրբեջանական ու թուրքական իշխանության բարեհաճությանը»,- նշել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր