Երեքշաբթի , 26 Մայիսի 2026

Որքան կտեւի Հորմուզի նեղուցի ականազերծումը

Որքան կտեւի Հորմուզի նեղուցի ականազերծումը

Thu, 23 Apr 2026 18:00:01 +0400


Պենտագոնում կարծում են, որ Հորմուզի նեղուցի լիակատար ապա-արգելափակման համար անհրաժեշտ կլինի վեց ամիս։ Այս մասին հայտնում է The Washington Post պարբերականը։ Համաձայն հրապարակման, նման գնահատական հնչեցվել է Կոնգրեսի ոլորտային կոմիտեի ներկայացուցիչների հետ Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչների ունեցած հանդիպման ժամանակ։ Զինվորականները նաեւ արձանագրել են, որ նեղուցի ցանկացած ականազերծում հնարավոր կլինի միայն մարտական գործողությունների ամբողջական դադարից հետո։

Ընդ որում, Իրանական վերջին էսկալացիայի տնտեսական բացասական հետեւանքները Համաշխարհային տնտեսության վրա զգալի կլինի մինչեւ այս տարվա վերջ։ Սա նշանակում է, որ էներգակիրների գները կշարունակեն մնալ բարձր եւս որոշ ժամանակով՝ նաեւ Վաշինգտոն-Թեհրան գործարքից հետո։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը հրապարակելու մասին

Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը հրապարակելու մասին Sat, 16 May 2026 19:30:45 …