«Հրապարակ». ՔՊ-ականները որոշել են երեւանցիներին կաշառել

«Հրապարակ». ՔՊ-ականները որոշել են երեւանցիներին կաշառել

Fri, 24 Apr 2026 09:15:09 +0400


Երեւանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը տեղեկացրել է. «Եթե մինչեւ 2018 թվականը ունեք աղբահանության, անշարժ գույքի եւ փոխադրամիջոցի վճարների կուտակած պարտքեր, կարող եք օգտվել, կարող եք օգտվել արտոնությունից»: ՔՊ-ականները մի կողմից հայտարարում են, թե ընտրակաշառք տալն ու վերցնելը սրիկայություն են, եւ իրենք պայքարում են ընտրակաշառքների դեմ, անգամ օրենքով արգելում են մարդկանց բարեգործություն կատարել, սակայն երբ հերթը իրենց է հասնում, պարզվում է` իրենց ամեն բան կարելի է: Նիկոլ Փաշինյանն իր քարոզարշավների ժամանակ տվյալներ է վերցնում եւ քաղաքացիներին տարբեր խոստումներ տալիս, դե իսկ Երեւանի ավագանին էլ որոշել է այս եղանակով կաշառել երեւանցիներին: Փաստացի այն, ինչ արգելված է ընդդիմությանը, կարելի է ՔՊ-ին:

Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով Գալջյանի այս հայտարարության մասին, նկատում է. «Ընտրություններից ընդամենը մեկուկես ամիս առաջ նման քայլի դիմելը միանշանակ ընտրակաշառք է, ընտրողի քվեին արժանանալու բացահայտ փորձ: Ավագանին տարբեր տեսակի արտոնություններ է սկսել տրամադրել երեւանցիներին: Օրինակ` քաղաքացիներին ազատում է գույքահարկից, տարբեր տեսակի արտոնություններ է տալիս, որոնք սովորաբար ընդունվում են տարեվերջին: Օրինակ, ազատամարտիկների հետ կապված՝ ունենք արտոնություններ, հարց է առաջանում․ ինչո՞ւ նույն բանը չէին անում մեկ տարի առաջ, եթե նման մտադրություն ունեին: Մենք տեսնում ենք, որ ընտրություններից շաբաթներ առաջ են միայն դա անում, ինչը բացահայտ քայլ է` քվե ստանալու: ՔՊ-ն լավ է հասկանում, որ Երեւանում իր վիճակը վատ է»: Նրա խոսքով` եթե արտոնություններից օգտվող քաղաքացիների թիվը փոքր լիներ, ՔՊ-ական իշխանությունը, վստահաբար, այդ քայլին չէր գնա. «Ես չունեմ հստակ թվեր իմ ձեռքի տակ, սակայն եթե նման քաղաքացիները շատ չլինեին, ՔՊ-ական իշխանությունը հաստատապես նման քայլի չէր գնա: Ասեմ, որ այս ամենը կանխել հնարավոր չէ: Արտոնություններն ընդունում է ավագանին: Ավագանու նիստին դրանք գալիս են չզեկուցվող փաթեթներով: Կարող է 45-50 ծրագիր բերել` մեկ փաթեթով, եւ քվեարկությամբ այն ընդունել»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը որոշել է կոտրել Գյումրիի դիմադրությունը

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը որոշել է կոտրել Գյումրիի դիմադրությունը Wed, 22 Apr 2026 08:00:00 +0400 Նիկոլ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով