Ռուսաստանում ահաբեկչություն է կանխվել

Ռուսաստանում ահաբեկչություն է կանխվել

Fri, 24 Apr 2026 12:30:11 +0400


Ռուսաստանում Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմցի «Ռոսկոմնադզոր» պետական գերատեսչական մարմնի ղեկավարների դեմ կազմակերպված ահաբեկչությունը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ Հանրային կապերի Կենտրոնը։ Համաձայն հաղորդման, ահաբեկչական գործողության իրականացման դեպքում, պետք է պայթեցվեր «Ռոսկոմնադզորի» ղեկավարներին սպասարկող տրանսպորտային միջոցը։ Ահաբեկչությունը պետք է իրականացնեին Կիեւի կողմից հավաքագրված, նեոնացիստական գաղափարախոսությունով առաջնորդվող ահաբեկիչները։

Գործով յոթ մարդ արդեն ձերբակալվել է։ Խմբի ենթադրյալ ղեկավարը սպանվել է վնասազերծման գործողության ընթացքում՝ դիմադրություն ցույց տալու ընթացքում։ Հակաահաբեկչական գործողություններն իրականացվել են Մոսկվայում, Ուֆայում, Նովոսիբիրսկում, Յարսոսլավում։ Ձերբակալվել են նաեւ ծայրահեղական աջ հայացներ ունեցող խմբավորման համակիրներ եւ համախոհներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մեդվեդևը հերքում է՝ զորահավաք չի լինի

Մեդվեդևը հերքում է՝ զորահավաք չի լինի Wed, 29 Jul 2026 09:30:07 +0400 Ռուսաստանի Անվտանգության խորհրդի …