Հանրապետությունով մեկ վաղը խորոված-փարթիներ են անելու

Հանրապետությունով մեկ վաղը խորոված-փարթիներ են անելու

Fri, 24 Apr 2026 18:45:02 +0400


Հեղափոխական իշխանությունների կողմից հայկական տոնացույցում ավելացված, բայց այդպես էլ տոն չդարձած Քաղաքացու օրն այս տարի նշվում է ապրիլի 25-ին:

Իշխանությունը 8 տարվա մեջ Քաղաքացու օրը մեծ շուքով նշել է միայն հեղափոխությունից մեկ տարի անց՝ 2019թվականին, իսկ դրանից հետո, հաջորդող տարիներին այդ օրը գրեթե չի նշվել: Փաշինյանի իշխանությունը որոշել է այս տարի` 2026 թվականին կրկին մեծ շուքով նշել Քաղաքացու օրը, քանի որ մեկ ամսից ընտրություններ են:

Հանձնարարվել է մարզպետարաններին տոնակատարություններ կազմակերպել համայնքներում: Մարզպետներն էլ, համայնքների ղեկավարների հետ, եռանդով պատրաստվում են միջոցառումներին: Հայաստանի 100 համայնքում տեղի կունենա միջոցառումներ «Մենք ենք մեր պետությունը» խորագրով։

Միջոցառումները կիրականացվեն 3 բաղադրիչով՝ կրթություն, երիտասարդություն և մշակույթ, իսկ վերջում օրը կամփոփեն խորոված- փարթիով, երգ -երաժշտությամբ: Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը օրեր առաջ համայնքապետարանում տեղի ունեցած ավագանու նիստի ժամանակ անձամբ ավագանու անդամներին հրավիրել է, որ ներկա լինեն Քաղաքացու օրվա միջոցառումանը և խորոված- փարթիին:

Տեղեկացանք, որ Արաքսի համայնքապետարանը միջոցառման վրա համայնքի բյուջեից 700 հազար դրամ է ծախսել: Թե ինչ խորհուրդ ունի այդ տոնը, հարց ուղղեցինք ՔՊ-ական Ղազար Ղազարյանին. «Իմ համար մեծ խորհուրդ ունի»: Ո՞ր քաղաքացու տոնն եք նշում` «հպարտ» քաղաքացո՞ւ, թե՞ 2020 թվականի պատերազմը պարտված քաղաքացու. «Ով ոնց իրեն կհամարի»: Դուք Ձեզ ինչպիսի՞ քաղաքացի եք համարում. «Ես հպարտ քաղաքացի եմ»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ալեն Սիմոնյանի և քաղաքացու՝ միմյանց հայհոյելու դեպքով 2 անձ ոստիկանություն է բերման ենթարկվել

Ալեն Սիմոնյանի և քաղաքացու՝ միմյանց հայհոյելու դեպքով 2 անձ ոստիկանություն է բերման ենթարկվել Thu, 26 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով