Չորեքշաբթի , 2 Սեպտեմբերի 2026

Ըստ Թրամփի՝ Իրանի վերնախավում խառնաշփոթ է

Ըստ Թրամփի՝ Իրանի վերնախավում խառնաշփոթ է

Fri, 24 Apr 2026 19:30:38 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով, Իրանում չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ այն հարցի հետ կապված, թե ով է գլխավորելու երկիրը։ «Իրանում հիմա շատ բարդ է հստակեցնելը, թե ով է իրենց առաջնորդը։ Նրանք պարզապես դա չգիտեն»,- սոցկայքի իր էջում գրել է նա եւ հավելել, որ Իսլամական Հանրապետությունում չեն դադարում ներքին հակասությունները՝ քաղաքական տարբեր ճամբարների միջեւ։

Սպիտակ տան ղեկավարը նաեւ ասել է, որ Հորմուզի նեղուցն ամբողջովին գտնվում է Ամերիկայի հսկողության ներքո։ «Ոչ մի նավ չի կարող երթեւեկել առանց ամերիկյան ռազմածովային ուժերի թույլտվության։ Նեղուցը փակ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը գործարքի պատրաստ չի լինի»,- ասված է գրառման մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱՄՆ դատարանն անօրինական է ճանաչել Թրամփի վարչակազմի՝ 75 երկրների քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրման արգելքը

Նյու Յորքի դաշնային դատարանը չեղարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ 75 երկրների քաղաքացիներին ներգաղթային …