Երեքշաբթի , 28 Ապրիլի 2026

Ոչ ոք իրավունք չունի բռնանալ մեր մտածողության վրա և ջնջել մեր հիշողությունը․ Զուրաբյանը՝ իշխանությանը

Ոչ ոք իրավունք չունի բռնանալ մեր մտածողության վրա և ջնջել մեր հիշողությունը․ Զուրաբյանը՝ իշխանությանը

Fri, 24 Apr 2026 20:09:48 +0400


ՀԱԿ փոխնխագահ, վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը գրել է․

«Նիկոլենք Հայոց Ցեղասպանության հարցը փորձում են ներկայացնել որպես «հայրենասիրության կայսերական մոդելի» ներշնչման արդյունք: Իրականում 1920-1930 թվականների այդ «կասրության» առաջնորդ բոլշեվիկները փորձում էին ջնջել հայերի մեջ ցեղասպանության մասին որևէ հիշողություն:

Հիմա այդ նույն բոլշեվիկյան քաղաքականությունը փորձում է որդեգրել նիկոլական իշխանությունը:

Հայոց Ցեղասպանության պահանջը չպիտի լինի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախապայման և նման պահանջը չպիտի դրվի պետական արտաքին քաղաքականության օրակարգում: Այլ կերպ վարվելը ուղղակի վնասում է մեր շահերին:

Բայց ոչ ոք իրավունք չունի բռնանալ մեր մտածողության վրա և ջնջել մեր հիշողությունը, «շտկել» մեր ինքնությունը: Մենք կարող ենք հասնել խաղաղությանը ու բարիդրացիությանը Թուրքիայի հետ առանց մոռացության մատնելու մեր անցյալն ու պատմությունը:

Հիշողությունը չե´ս ջնջի»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Մի բրդուճ քյաբաբով ծախել են իրենց բոլոր սրբությունները

«Հրապարակ». Մի բրդուճ քյաբաբով ծախել են իրենց բոլոր սրբությունները Tue, 28 Apr 2026 11:45:06 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով