XChat -ն արդեն հասանելի է․ Մասկի հերթական նորույթը
Sat, 25 Apr 2026 10:30:04 +0400

X սոցիալական ցանցը գործարկել է իր սեփական մեսենջերը՝ XChat անվամբ, տեղեկությունը հրապարակվել է Իլոն Մասկին պատկանող ընկերության կայքում։
Հավելվածն առայժմ կարելի է ներբեռնել iOS-ի միջոցով։ Android հավելվածը հասանելի կլինի ավելի ուշ։ Գրանցումը հնարավոր է X առկա հաշվի միջոցով՝ առանց հեռախոսահամար օգտագործելու։
Մշակողները հայտարարել են մեսենջերում ծայրից ծայր կոդավորման օգտագործման մասին։ Հայտարարված այլ գործառույթներից են ձայնային և տեսազանգեր, ֆայլերի փոխանակում և խմբային զրույցներ։ Հատուկ գործառույթ է հավելվածի ներսում էկրանի պատկերների արգելափակումը։
Այլ գործառույթներից են Grok անվամբ ներկառուցված արհեստական բանականությունը (AI), անհետացող հաղորդագրությունների ռեժիմը և գովազդի բացակայությունը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր