Պուտինն ու Թրամփը մեր դեմ են․ Մակրոնի հնչեղ հայտարարությունները

Պուտինն ու Թրամփը մեր դեմ են․ Մակրոնի հնչեղ հայտարարությունները

Sat, 25 Apr 2026 11:00:32 +0400


ԱՄՆ-ն այլևս այն հուսալի դաշնակիցը չէ, ինչ նախկինում, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունական Kathimerini հրատարակության կողմից Աթենքում կազմակերպված քննարկման ժամանակ։

«Բոլորը տեսնում են, որ թիվ մեկ գերտերությունը՝ ԱՄՆ-ն, կարող է որոշ երկրների դաշնակից լինել, բայց այդ դաշնակիցն այլևս այդքան էլ հուսալի չէ», – ասել է Ֆրանսիայի առաջնորդը։

Մակրոնի խոսքով՝ ոչ մի երկիր չի կարող լիովին Վաշինգտոնին համարել «դաշնակից, որի վրա կարող է հույս դնել»։

Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Եվրոպան «եզակի պահ է ապրում», երբ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդները միավորվել են եվրոպական շահերի դեմ։ Նրա պնդմամբ, «Ամերիկան ​​առաջինը» քաղաքականությունը Դոնալդ Թրամփի անձնական գիծը չէ, այլ ԱՄՆ երկարաժամկետ ռազմավարություն. «Մենք պետք է սթափ նայենք ԱՄՆ ռազմավարությանը… Խոսքը միայն Թրամփի բնավորության կամ վարքագծի մասին չէ։ ԱՄՆ-ն, կասեի, արդեն 15 տարի է՝ որոշել է, որ գլխավոր խնդիրը Ամերիկան ​​է։ Երկրորդը՝ Չինաստանը։ Նրանց ռազմավարությունները պարզապես եվրոպական շահերը չեն դնում կենտրոնում»։

Նրա խոսքով՝ Պեկինը «սպանում է եվրոպական արդյունաբերության մեծ մասը, և մենք ակնհայտորեն չափազանց դանդաղում ենք դա գիտակցելու համար։ Նայեք ավտոարդյունաբերությանը և հաստոցաշինությանը։ Անցյալ տարի նրանք Գերմանիայում ոչնչացրին 250,000 աշխատատեղ»։

Մակրոնը կոչ է արել Եվրոպային գործել. «Մի թերագնահատեք, որ սա եզակի պահ է, երբ ԱՄՆ նախագահը, Ռուսաստանի նախագահը և [Չինաստանի նախագահը] բոլորը հանդես են գալիս ընդդդեմ եվրոպացիների։ Սա մեզ համար արթնանալու ճիշտ պահն է»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մենք չենք կարող մոռանալ մեր անցյալը․ եթե մոռանանք, չենք կարող ունենալ ապագա

Մենք չենք կարող մոռանալ մեր անցյալը․ եթե մոռանանք, չենք կարող ունենալ ապագա Fri, 24 Apr …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով