Ինչու է Զելենսկին այցելել Ադրբեջան․ Բաքուն էլի «գցու՞մ» է Պուտինին

Ինչու է Զելենսկին այցելել Ադրբեջան․ Բաքուն էլի «գցու՞մ» է Պուտինին

Sat, 25 Apr 2026 13:37:07 +0400


Գրել էինք, որ այսօր աշխատանքային այցով Ադրբեջան է ժամանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև առանձնազրույցը կայացել է Գաբալայում, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Զելենսկին իր Telegram ալիքում հայտնել է, որ իր այցը սկսել է «փորձագիտական ​​​​թիմի հետ հանդիպմամբ, որը կիսվում է օդային տարածքի պաշտպանության ոլորտում ուկրաինական փորձով»։

«Ուկրաինան միշտ ձգտում է համագործակցության, որը ամրապնդում է և՛ մեզ, և՛ մեր գործընկերներին: Մենք ունենք եզակի փորձառություն, որը կարող է օգնել այլ երկրներին: Մենք արդեն աշխատում ենք երեք ոլորտներում՝ Մերձավոր Արևելք և Պարսից ծոցի տարածաշրջան, Եվրամիություն և, մասնավորապես, Ադրբեջանի հետ:

Անվտանգության համագործակցությունից բացի, այսօր մենք կաշխատենք խորացնել համագործակցությունը էներգետիկայի, տնտեսության և մարդասիրական հարցերում», – ասվում է հրապարակման մեջ։

Հիշեցնենք, օրերս Զելենսկին հայտարարեց, որ Կիևն ուկրաինական զենքի, մասնավորապես՝ ԱԹՍ-ների հետ կապված մի շարք պայմանավորվածություններ ունի Մերձավոր Արևելքի և Ծոցի երկրների հետ, հատկապես՝ ԱՄԷ-ի, Կատարի և Սաուդյանի Արաբիայի։

Նա հայտնեց նաև ուկրաինական կողմի՝ Հարավային Կովկասը նույն համագործակցության առումով դիտարկելու ծրագրերի մասին։

Ինչպես պարզվում է նրա գրառումից, նրա այցն Ադրբեջան կօգտագործվի նաև համանման պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով։

Փաստորեն, Ռուսաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ադրբեջանն ու անձամբ Ալիևը չեն վարանում գործարք, այն էլ՝ ռազմատեխնիակական բնույթի, հաստատել նույն Ռուսաստանի հետ պատերազմող Ուկրաինայի հետ։

Թե ինչպես այս անգամ կարձագանքեն Կրեմլում Ալիևի՝ ռուսների հանդեպ հերթական արհամարական կեցվածքին ու կեղտոտ խաղերին, կարելի է միայն եզրակացնել ու սպասել։

Հավելենք, որ Ադրբեջանը հատկապես պատերազմական շրջանում պարբերաբար հումանիտար աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զելենսկին Ադրբեջանում է․բանակցություններ՝ Ալիևի հետ

Զելենսկին Ադրբեջանում է․բանակցություններ՝ Ալիևի հետ Sat, 25 Apr 2026 12:00:55 +0400 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով