Շաբաթ , 7 Նոյեմբերի 2026

Georgian Airways-ը սնանկության եզրին է

Georgian Airways-ը սնանկության եզրին է

Sat, 25 Apr 2026 19:00:46 +0400


Georgian Airways-ը հայտարարել է չվերթների թվի կրճատման մասին և չի բացառել սնանկացման ռիսկը, եթե իր ֆինանսական վիճակը չբարելավվի, հաղորդում է Georgia Online-ը։

Ըստ փոխադրողի ներկայացուցչի՝ ճգնաժամի հիմնական պատճառներն են եղել ավիացիոն վառելիքի գնի կտրուկ աճը և ընկերության տնտեսական ցուցանիշների վատթարացումը։ Ավիաընկերությունը նախատեսում է հիմնականում կրճատել ոչ այնքան պահանջարկ ունեցող երթուղիները։

Ընկերությունը նշում է, որ իրավիճակն արդեն մոտ է կրիտիկականին. «Մենք կարող ենք իրականացնել ևս մոտ 100 չվերթ, բայց 101-րդը կարող է չկայանալ։ Եթե ոչինչ չփոխվի, ավիաընկերությունը կարող է սնանկության գործընթաց սկսել»։

Georgian Airways-ը խորհրդակցում է Վրաստանի կառավարության հետ և հույս ունի աջակցություն ստանալ, որը, նրանց կարծիքով, թույլ կտա կայունացնել գործունեությունը և պահպանել թռիչքների բնականոն գործունեությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն իսկապես պահանջում են համախմբում․ Իսկանդարյան

Հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն իսկապես պահանջում են համախմբում․ Իսկանդարյան Fri, 06 Nov 2026 23:15:43 …