Երկուշաբթի , 17 Օգոստոսի 2026

Որ ընկերություններն էին մասնակցում խորոված փարթիին և ովքեր էին DJ-ները

Որ ընկերություններն էին մասնակցում խորոված փարթիին և ովքեր էին DJ-ները

Sat, 25 Apr 2026 21:45:06 +0400


Այսօր՝ Երևանի սրտում, իշխանությունը խորոված փարթի էր կազմակերպել՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Այս կերպ նշում էին քաղաքացու օրը։ «Խաղաղության ձայնը» երաժշտական փառատոն անունը կրող միջոցառման շրջանակներում Ամիրյան փողոցում տաղավարներ էին տեղադրվել, որոնցում խմիչք ու սնունդ էին վաճառում։

Ինչպես արդեն հայտնել ենք, կազմակերպիչը «Դոմինո փրոդաքշնն» էր, իսկ հովանավորը՝ «Ֆասթ» բանկը։

«Դոմինո փրոդաքշն»-ից հայտնում են, որ Ամիրյան փողոցում 50-ից ավելի տաղավարները տեղադրվել են «GASTRO FEST» միջոցառման շրջանակներում։ Տաղավարներ ունեին «Frank by basta»-ն, «Tornado Potato»-ն, «Sizzle»-ը «Let’s Meat Here»-ը «Gine’»-ն «Lemomchella»-ն, «Gletcher»-ը, «Bootleggers»-ը, «Dilijan»-ը, «Ijevan»-ը, «Kotayk»-ը, «Myrt Yerevan»,-ը, «Hask beer»-ը, «Darbin wine»-ը, «Dahook craft beer»-ը, «Baffles Yerevan»-ը, «Dargett»-ը և մի շարք այլ ընկերություններ։

Հայկական երգ ու պարի ֆլեշմոբերը կազմակերպել էր «Արդվին» անսամբլը, Երաժշտությունը ապահովում էին DJ Sharifi-ն,DJ Sianna-ն և DJ Eka Wav-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal Mattresses

Մեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal Mattresses Fri, 14 Aug 2026 12:06:43 +0400 Շուրջ 20 …