Հինգշաբթի , 5 Նոյեմբերի 2026

Եվրոպական 7 ընկերության նկատմամբ սանկցիաներ են կիրառվել

Եվրոպական 7 ընկերության նկատմամբ սանկցիաներ են կիրառվել

Sat, 25 Apr 2026 22:00:53 +0400


Չինաստանը եվրոպական յոթ ընկերությունների հանդեպ սանկցիա է կիրառել։ Պատճառն այն է, որ այդ երկրները թայվանյան իշխանություններին զենք զինամթերք են մատակարարել։ Այս մասին հայտարարել է Չինաստանի Առեւտրի նախարարությունը։ Համաձայն հրամանի, երկակի նշանակության չինական ապրանքների արտահանումը այդ ընկերություններին, կարգելվի։ Արտասահմանյան ձեռնարկությունները կամ մասնավոր անձինք չպետք է վաճառեն այդ ընկերություններին չինական ծառման ապրանքներ։

Սահմանափակումների տակ են հայտնվել գերմանական Hensoldtընկերությունը, որը զբաղվում է ռադիոլոկացիոն եւ սենսորային տեխնոլոգիաների մշակումով, բելգիական FN Herstal եւ FN Browning Group հրազենի արտադրությամբ զբաղվող ընկերությունները, ինչպես նաեւ՝ չեխական չորս ռազմական արդյունաբերության ոլորտի ձեռնարկություններ։ Հրամանը ուժի մեջ մտնում է հրապարակման պահից։Նշենք, որ Եվրամիությունն էլ չինական ընկերությունների է ներառել իր հակառուսական սանկցիաների 20-րդ փաթեթում, որոնք, ըստ Բրյուսելի, համագործակցություն ունեն ռուսական ռազմական արդյունաբերության ոլորտի ընկերությունների հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ

11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ Sat, 31 Oct 2026 …