Տարվա ուսուցիչը՝ օրվա ահաբեկի՞չ․ Թրամփի ընթրիքի ժամանակ կրակողը ցուցմունք է տվել
Sun, 26 Apr 2026 12:00:33 +0400

Դոնալդ Թրամփի մասնակցությամբ միջոցառման ժամանակ կրակոցներ հնչեցնելու մեջ կասկածվողը ձերբակալությունից հետո առաջին ցուցմունքն է տվել։
Նա խոստովանել է, որ թիրախավորել է ԱՄՆ նախագահի վարչակազմի պաշտոնյաներին։
Հիշեցնենք, CBS News-ի տվյալներով, կրակողը 31-ամյա Քոուլ Թոմաս Ալեն է Կալիֆոռնիայից։ Նա հյուրընկալվել է այն հյուրանոցում, որտեղ անցկացվել է միջոցառումը։
Նրա սոցիալական ցանցերի էջում նշվում է, որ նա աշխատել է որպես ուսուցիչ C2 Education-ում և 2024 թվականի դեկտեմբերին ճանաչվել է «Ամսվա ուսուցիչ»։
Պարզվել է նաև, որ տղամարդը զինված է եղել որսորդական հրացանով, ատրճանակով և մի քանի դանակներով, երբ փորձել է ճեղքել հյուրանոցի ռեստորանի մոտ գտնվող անվտանգության անցակետը։
Հիշեցնենք նաև, որ նա մի քանի կրակոց է արձակել՝ թեթևակի վիրավորելով գաղտնի ծառայության գործակալի, որը զրահաբաճկոն էր հագել։ Ինքը ևս վիրավորվել է։
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 25-ի երեկոյան Washington Hilton հյուրանոցի դահլիճում, որտեղ Թրամփը տոնական ընթրիք էր անցկացնում Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի հետ։ Նախագահին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին անվտանգության աշխատակիցները կարողացել են շտապ դուրս բերել դահլիճից։ Միջադեպի հետևանքով այլ տուժածներ չկան։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր