Չորեքշաբթի , 28 Հոկտեմբերի 2026

«VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա տուժած

«VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա տուժած

Sun, 26 Apr 2026 12:15:18 +0400


Ապրիլի 25-ին, ժամը 22։14-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղում՝ կոնյակի գործարանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՔԿ նախագահի հրաժարականից հետո կարող ենք պահանջել նաև Ֆինանսների նախարարի հրաժարականը

ՔԿ նախագահի հրաժարականից հետո կարող ենք պահանջել նաև Ֆինանսների նախարարի հրաժարականը Wed, 07 Oct 2026 …