Թրամփի էվակուացումը․ ԱՄՆ հատուկ ծառայությունների պրոֆեսինալիզմը

Թրամփի էվակուացումը․ ԱՄՆ հատուկ ծառայությունների պրոֆեսինալիզմը

Sun, 26 Apr 2026 13:45:38 +0400


Միջազգային լրահոսի ուշադրության կենտրոնում երեկ, ինչպես ԱՄՆ-Իսրայելի եւ Իրանի միջեւ մեկնարկած պատերազմից ի վեր ամեն օր, ընթացիկ հրադադարի եւ պատերազմն ավարտելու շուրջ բանակցությունների թեմաներն էին։ Աբաս Արաղչին ժամանել էր Իսլամաբադ եւ կեսգիշերին մի քանի ժամ տեւող մի քանի բանակցություններ վարելուց հետո մեկնել։

Դոնալդ Թրամփի բանագնացներ Ջարեդ Քուշները եւ Սթիվ Ուիթկոֆը, հակառակ նախապես հայտարարվելուն, նորից Իսլամաբադ չէին մեկնել։

Սակայն ապրիլի 26-ին պատերազմի թեման գրեթե մոռացության տրվեց՝ Վաշինգտոնի «Hilton» հյուրանոցում մի քանի րոպե տեւած՝ հոլիվուդյան մարտաֆիլմերը ստվերի մեջ թողնող իրադարձությունների պատճառով։ Ապրիլի 25-ի երեկոյան «Hilton» հյուրանոցում տեղի էր ունենում White House Correspondent Dinner (Սպիտակ տան թղթակիցների ճաշկերույթ) ամենամյա միջոցառումը, հարյուրավոր, հազարից ավելի հրավիրյալների մասնակցությամբ, այդ թվում, Նախագահ Թրամփի, Մելանյա Թրամփի, Ջեյ Դի Վենսի, ԱՄՆ կառավարության այլ անդամների։

Եվ ահա, մինչ հանդիսությունների սրահի ներսում ընթանում է ճաշկերույթը, հյուրանոցի ներսում գտնվող մի անձ (ով ինչպես հետո պարզվեց, որպես հյուր այնտեղ գրանցված է եղել, 31- ամյա մի ուսուցիչ է Կալիֆորնիայից), մի քանի հրազենով եւ դանակներով զինված հայտվում է հյուրանոցի ճեմասրահում եւ վազում դեպի սրահի մուտքը։ (Կադրերը՝ CNN-ի տեսանյութում

Բնականաբար, մինչ կհասնի մուտքին, անվտանգության աշխատակիցների հետ սկսվում է փոխհրաձգություն։ Ականատեսները պատմում էին, որ զինված հանցագործը կես կամ գուցե մեկ րոպե խելագարի նման կրակել է աջուձախ, մինչեւ անվտանգության աշխատակիցները նրան գցել են գետնին եւ վնասազերծել։ Միայն մեկ անվտանգության աշխատակից է տեղափոխվել հիվանդանոց, նրա առողջությանը վտանգ չի սպառնում։

Սակայն կանխված հանցագործությունն ուշադրություն է գրավում ոչ միայն եւ ոչ այնքան հնչած կրակոցների, որքան ապշեցնելու չափ արագ եւ պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ, որ ցուցաբերում են ԱՄՆ նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցները մեկ րոպեից էլ պակաս ժամանակում սրահի բեմ բարձրանալով եւ նախագահ Թրամփին, փոխնախագահ Վենսին, կառավարության մյուս անդամներին սրահից դուրս բերելով։

Մելանյա Թրամփը թաքնվում է սեղանի տակ, համարյա բոլոր կանայք են սրահում ջանում թաքնվել սեղանների
տակ։ Այդ մեկ րոպեից կարճ տեսանյութը տասնյակ անգամներ դիտելուց հետո էլ կարելի է մանրամասներ նկատել, որոնք մինչ այդ չէիր նկատել։ Սակայն կենտրոնական action-ը է, իհարկե մի քանի շերտ անվտանգային աշխատակիցների վայրկենական արագությամբ սրահում հայտնվելն ու ինքնավստահ գործողություններն են։ Հազիվ թե հոլիվուդյան որեւէ ֆիլմում երբեւէ այդպիսի պրոֆեսիոնալիզմ են կարողացել բեմադրել։

Զուր չեն ասում, որ կյանքը միշտ գերազանցում է երեւակայությանը։

CNN-ի տեսանյութը ստորեւ՝

edition.cnn.com

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Զինվորների ծնողները պահանջում են հանդիպում Փաշինյանի եւ Պապիկյանի հետ

«Հրապարակ». Զինվորների ծնողները պահանջում են հանդիպում Փաշինյանի եւ Պապիկյանի հետ Sat, 25 Apr 2026 10:45:03 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով