Հինգշաբթի , 20 Օգոստոսի 2026

Ատրակցիոնը կոտրվել է հենց ընթացքի պահին․ կան տուժածներ

Ատրակցիոնը կոտրվել է հենց ընթացքի պահին․ կան տուժածներ

Sun, 26 Apr 2026 15:00:17 +0400


Իսպանական Սեւիլիայում «Կատապուլտա» անվանումով ատրակցիոնը խափանվել է՝ կտրվել են ատրակցիոնի պարանները՝ հենց ընթացքի պահին։ Տուժել է 4 մարդ։ «Կատապուլտան» ունի գնդի ձեւ, որը պահվում է երկու պարանների օգնությամբ։ Սոցկայքերում հրապարակված կադրերում երեւում է, որ բարձրանալու պահին պարաններից մեկը կտրվել է, երբ ատրակցիոնն արդեն եղել է օդում։ Դրա հետեւանքով այն ներքեւ է ընկել։Դեպքը տեղի է ունեցել Սեւիլիայի տոնովաճառի ընթացքում, որը Իսպանիայի այդ երկրամասի ամենից հայտնի ամենամյա տոնակատարություններից է, որը տեղի է ունենում Ս․ Զատկի տոնից երկու շաբաթ անց եւ տեւում է մի քանի օր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քրիստոսն ի՛նքն էլ կանգնեց մարդկային դատարանի առաջ

Քրիստոսն ի՛նքն էլ կանգնեց մարդկային դատարանի առաջ Fri, 07 Aug 2026 13:15:43 +0400 Երբ հոգևոր …