Հինգշաբթի , 11 Հունիսի 2026

Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ընդունելու իր սխալը

Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ընդունելու իր սխալը

Sun, 26 Apr 2026 17:00:17 +0400


Սերժ Թանկյանը Հայաստանում ունի, կամ՝ ուներ, բազմաթիվ երկրպագուներ, հատկապես երիտասարդների շրջանում: Երիտասարդներից շատերի համար նա կուռք է, կամ՝ կուռք էր, նրանով հպարտանում էին: Սերժը նաև շատ մեծ գործ է արել Ցեղասպանության ճանաչման համար, դա չպետք է ուրանանք, վստահ եմ, որ դա անկեղծ է արել: 2018-ին, շատերի նման, նա սխալվել է, ցանկացել է փոփոխություններ, և իր հեղինակությամբ ազդեցություն է ունեցել այդ գործում: Շատ երիտասարդներ նրան հավատացել են, կամ՝ վստահել են: Հույս ունեմ, որ դա իր համոզմունքն էր, այլ ոչ թե ոմանք նրան հուշել են դա անել: Նաև, նրա ջանքերով, իշխանության եկած Արհավիրքը ցանկանում է հունիսի 7-ին վերարտադրվել և վերջնականապես պետականորեն ուրանել 1915-ի Ցեղասպանությունը, որի ճանաչման համար ինքը մեծ գործ է արել: Ցանկացած մարդ կարող է սխալվել, Թանկյանը նույնպես կարող է սխալվել, բայց երբ ժամանակն է գալիս, սխալն ուղղում են: Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ընդունելու իր սխալը և, հրապարակայնորեն, հետևություններ անել: Հակառակ դեպքում, հունիսից հետո, ինքն այլևս այդ հնարավորությունը չի ունենալու և պետք է ապրի իր ինքնությունն ուրացողի գիտակցությամբ։

Ստեփան Դանիելյան՝ քաղաքագետ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ուզում եմ, որ այս ընտրությունները չլինեն բաց թողնված հնարավորություն մեզ համար

Ուզում եմ, որ այս ընտրությունները չլինեն բաց թողնված հնարավորություն մեզ համար Sun, 07 Jun 2026 …