Հինգշաբթի , 30 Ապրիլի 2026

Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն

Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն

Sun, 26 Apr 2026 18:08:18 +0400


Երրորդ տարին անընդմեջ հայ ծանրորդ Վարազդատ Լալայանը Եվրոպայում հավասարը չունի։ Գերծանր քաշային կարգում (+110) մեր մարզիկի հաղթանակով ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի 2026 թվականի առաջնությունը։ Վրաստանի Բաթումի քաղաքում Լալայանը երկամարտի 451 կգ արդյունք գրանցեց։Մեր ծանրորդը պայքարի մեջ մտավ, երբ բոլորն ավարտել էին ելույթները։ Պոկում վարժությունը աշխարհի կրկնակի և Եվրոպայի արդեն եռակի չեմպիոն Վարազդատ Լալայանը սկսեց 200 կիլոգրամից և վստահությամբ բարձրացրեց։ Երկրորդ մոտեցմամբ նա մեծացրեց առավելությունը մրցակիցների նկատմամբ ու գլխավերևում պահեց 210 կիլոգրամանոց ծանրաձողը։ Երրորդ մոտեցումից Լալայանը հրաժարվեց, քանի որ առաջին իսկ մոտեցմամբ ապահովել էր վարժության փոքր ոսկե մեդալը։Հրում վարժությունում Լալայանը առաջին մոտեցմամբ 241 կգ բարձրացրեց։ Հաջորդ երկու մոտեցմամբ մեր ծանրորդը 253 կգ հրել չկարողացավ, սակայն արդեն նվաճել էր երեք ոսկե մեդալ:

Թիմային հաշվարկում Հայաստանի ծանրամարտի հավաքականը չորրորդ տարին անընդմեջ ուժեղագույնն է Եվրոպայում։ Բաթումիում Հայաստանը Եվրոպայի երեք չեմպիոն ունեցավ՝ Էմմա Պողոսյանը, Գարիկ Կարապետյանը և Վարազդատ Լալայանը։

Առաջնության 16 արծաթե մեդալներից 4-ը գալիս է Հայաստան։ Կանանց պայքարում Եվրոպայի փոխչեմպիոն հռչակվեց Ալեքսանդրա Գրիգորյանը։ Տղամարդկանց պայքարում էլ արծաթե մեդալներ նվաճեցին Գառնիկ Չոլաքյանը, Գոռ Սահակյանը և Արա Աղանյանը։

Մեկ բրոնզե մեդալ էլ նվաճեց Մարտին Պողոսյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Էմմա Պողոսյանը` Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն

Էմմա Պողոսյանը` Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Fri, 24 Apr 2026 21:10:20 +0400 Հայաստանի հավաքականի անդամներ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով