Տաթև Հակոբյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան

Տաթև Հակոբյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան

Sun, 26 Apr 2026 19:15:59 +0400


Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս եկան կանանց գերծանր քաշային մարզիկները:

Հայաստանի հավաքականի անդամ Տաթև Հակոբյանը պոկում վարժությունում բարձրացրեց 102 կգ ու 106 կգ: Հրումում նա գլխավերևում պահեց 125 կգ: Երկամարտի 231 կգ արդյունքով` Տաթև Հակոբյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը:

Տաթև Հակոբյանը վերջին մոտեցման ժամանակ հանեց մարզակոշիկները` թողնելով այն մրցահարթակին` այդ կերպ ազդարարելով պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց

Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Mon, 27 Apr 2026 21:23:28 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով