Չորեքշաբթի , 17 Հունիսի 2026

Ինչ են քննարկել Գրոսսին և Զելենսկին․ կարևոր փաստաթուղթ կա

Ինչ են քննարկել Գրոսսին և Զելենսկին․ կարևոր փաստաթուղթ կա

Mon, 27 Apr 2026 11:00:05 +0400


Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին X սոցիալական ցանցումհայտարարել է, որ այցելել է Կիև՝ Չեռնոբիլի աղետի 40-ամյակի կապակցությամբ և հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Գրոսին նշել է, որ ինքը և Զելենսկին քննարկել են Զապորոժիեի ատոմակայանում (ԶԱԷԿ) տիրող իրավիճակը, ինչպես նաև գործակալության կողմից երկրի էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնմանը, այդ թվում՝ Խմելնիցկիի ատոմակայանի նոր էներգաբլոկների և Չեռնոբիլի ատոմակայանի վերանորոգման աշխատանքներին աջակցելու աշխատանքները։

ՄԱԳԱՏԷ-ն նաև համաձայնագիր է ստորագրել Ուկրաինայի էներգետիկայի նախարարի հետ՝ էներգետիկ համակարգի վերականգնման, ատոմային էներգիայի զարգացման, ցանցերի և ենթակայանների վերակառուցման, ինչպես նաև հետազոտությունների և զարգացման աջակցության ոլորտում համագործակցության վերաբերյալ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զելենսկին պնդում է՝ Մոսկվան կորցնում է իր ազդեցությունը Հայաստանում և ոչ միայն

Զելենսկին պնդում է՝ Մոսկվան կորցնում է իր ազդեցությունը Հայաստանում և ոչ միայն Tue, 09 Jun …