Երկուշաբթի , 27 Ապրիլի 2026

Իմ ամենակարևոր մաղթանքը

Իմ ամենակարևոր մաղթանքը

Mon, 27 Apr 2026 11:31:55 +0400


Իմ ամենակարևոր մաղթանքը

44-օրյա պատերազմի մասնակից Էրիկի ելույթը «Բարգավաճ Հայաստան»-ի ծրագրի շնորհանդեսին ոչ մեկի անտարբեր չէր թողել։ «Իմ սերունդը կռվել է, իմ սերունդը հազարավոր զոհեր է տվել, իմ սերունդը խեղճ չէ, մենք մեր երկրին դեռ շատ տալու բան ունենք», -ասում էր Էրիկը։

Էրիկը կարողացել է կարճ ժամանակում շատ լուրջ գործ անել՝ համախմբել պատերազմի մասնակից բազմաթիվ տղաների, կազմակերպել նրանց մարզումները, սպորտով զբաղվելու և սպորտի միջոցով վերականգնվելու համար։ Ես ուրախ եմ, որ իմ որդին՝ Հովհաննեսը, Էրիկի հետ ընկերացավ, ու նրանք միասին իսկապես մեծ գործ կազմակերպեցին։

Երեկ Էրիկի հարսանիքն էր, ընտրյալը՝ գեղեցկուհի Վիկտորիան։ Աստված պահի´ նոր ստեղծված այս ընտանիքը։ Իմ մաղթանքն ու իմ երևի ամենակարևոր առաջարկը. երջանիկ լինե՛ք ու շատ երեխաներ ունենաք։ Շատ երեխաներ ունենալը մեր ամենակարևոր պատասխանն է աշխարհին, մեր հետ կատարված անարդարություններին։ Նորաստեղծ ընտանիքներին, երիտասարդ ընտանիքներին իմ հորդորն է՝ ունեցեք շատ երեխաներ։

Իսկ պետությունը պարտավոր է ստեղծել ձեզ համար բոլոր հնարավորությունները՝ աշխատանք, տուն, արդար բարքեր, զարգանալու և կայանալու հնարավորություններ։ Սա «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ամենակարևոր կետերից մեկն է։

Գագիկ Ծառուկյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանի համար որոնք են ամենակարևոր խնդիրները. հարցման արդյունքներ

Հայաստանի համար որոնք են ամենակարևոր խնդիրները. հարցման արդյունքներ Tue, 07 Apr 2026 12:57:59 +0400 Տեղի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով