Երկուշաբթի , 27 Ապրիլի 2026

Մինչ ՀՀ իշխանությունը մոռացության է փորձում տալ, սփյուռքում պայքարում են

Մինչ ՀՀ իշխանությունը մոռացության է փորձում տալ, սփյուռքում պայքարում են

Mon, 27 Apr 2026 11:45:23 +0400


Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն է տեղի ունեցել Իսպանիայի Վալենսիա քաղաքում։

«Արարատ» հայկական միության նախաձեռնությամբ տեղի համայնքի ներկայացուցիչները հավաքվել են Միսլատայում տեղակայված ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Կենաց Խաչ» հուշակոթողի մոտ, որտեղ անցկացվել է խնկարկման արարողություն։ Միջոցառումը մեկնարկել է ծաղիկների զետեղմամբ, որին հաջորդել է մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ անմեղ զոհերի։

Արարողությանը ներկա են եղել քաղաքապետարանի ավագանու ներկայացուցիչները։ Ելույթներով հանդես են եկել ինչպես տեղի պաշտոնյաները, այնպես էլ հայկական համայնքի ներկայացուցիչները։

«Հրապարակ»-ի հետ զրույցում «Արարատ» միության նախագահ Արարատ Ղուկասյանւ նշեց, որ այսօր առավել քան երբևէ կարևոր է շարունակել պայքարը արդարության և ցեղասպանության միջազգային լիարժեք ճանաչման համար։

«Մենք այժմ գտնվում ենք Իսպանիայի հայկականության էպիկենտրոնում, որտեղ հիմնադրվել է առաջին հայկական կազմակերպությունն ու դպրոցը, կառուցվել է ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող առաջին հուշարձանը։ Սա նաև այն քաղաքն է, որը դեռ 2013 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»,– ասաց նա։

Նկատենք, որ թեև Հայաստանի իշխանությունները փորձում են թեման մղել երկրորդ պլան, սփյուռքը շարունակում է հետևողական պայքարը։

«Մեր պայքարը շարունակվում է։ Մենք հասնելու ենք մեր նպատակին»,– ասաց Ղուկասյանը։

Ուշագրավ է նաև, որ նրա խոսքով`իրենց ելույթներում իսպանացի ավագանու խոսնակները ևս ընդգծել են, որ շարունակելու են հետևողական լինել ցեղասպանության ճանաչման գործընթացում։

Հիշեցնենք, որ մինչ օրս Իսպանիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչել են 6 ինքնավար մարզ և 45 քաղաք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բա եղա՞վ…

Բա եղա՞վ… Sat, 25 Apr 2026 20:15:52 +0400 «ԱՄՈԹ նրանց ովքեր կգնան համերգին, դուք սրբություն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով