Ուրբաթ , 19 Հունիսի 2026

Որպես բարի խորհուրդ

Որպես բարի խորհուրդ

Mon, 27 Apr 2026 17:16:40 +0400


«Նժար» կուսակցության ներկայացուցիչ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը անդրադարձել է Աննա Հակոբյանի ասուլիսին՝ հանդես գալով խիստ քննադատությամբ։

Նա, դիմելով Հակոբյանին, հորդորել է մարդկանց հետ շփվելիս զերծ մնալ արհամարհական վերաբերմունքից և «անթաքույց զզվանքից»՝ ընդգծելով, որ հանրային խոսքը պետք է լինի հարգալից։

Կարապետյանցը նշել է, որ Հակոբյանը լրագրողների հետ շփվելիս պետք է ավելի պատասխանատու վարք դրսևորի՝ անկախ տարբերություններից կամ տարաձայնություններից։

«Տիկին Հակոբյան, որպես բարի խորհուրդ՝ առհասարակ մարդկանց հետ խոսելուց ձգտեք զսպել ձեր անթաքույց զզվանքը բոլորի նկատմամբ, դուք վերջապես այն կապուտարյուն, զտարյուն ցեղից չեք, որ մնացածս՝ նվաստներս էլ պատի ծակից կամ ծառից քաղած երևույթներ ենք»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինը խորհուրդ՝ եկող վարչապետին

Ինը խորհուրդ՝ եկող վարչապետին Fri, 05 Jun 2026 19:45:32 +0400 Գրեթե օր չմնաց, անցավ չարչարանաց …