Վերականգնել են «Տարո» գուշակության քարտերի լեգենդար տրցակը
Mon, 27 Apr 2026 19:30:36 +0400

Իտալական Կարարայի Ակադեմիայում մինչեւ հունիսի 2-ը տեղի կունենա «Տարո․ բախտագուշակության քարտերի ծագումը» խորագրով ցուցադրությունը, որտեղ կներկայացվեն «Տարո» գուշակության քարտերի ամենից ամբողջական տրցակն ու ժանրի կամ ոլորտի պատմությունը։ Առաջին անգամ՝ ավելի քան հարյուր տարվա մեջ, ցուցադրության կազմակերպիչները կարողացել են մեկտեղել այսպես կոչված Կոլեոնիի լեգենդար տրցակի բոլոր 74 քարտերը։ Այն համարվում է «Տարոյի» ամենահին եւ ամբողջական քարտատրցածը։ Տրցակը պատկանել է վարձկան ջոկատի զինվորական սպա Բարտոլեոմեո Կոլեոնիին, ում տոհմական զինանշանը դաջված է քարտերի վրա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր